Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Բաղդադը Քրդստանին առանց դոլարի է թողել

Բաղդադը Քրդստանին առանց դոլարի է թողել
04.10.2017 | 14:26

Իրաքի Կենտրոնական բանկը երեքշաբթի Իրաքյան Քրդստանի կառավարությանը տեղեկացրել է ինքնավար շրջանի 4 բանկերին դոլարի վաճառքը դադարեցնելու մասին` հայտնում է Reuters-ը: Բացի դրանից՝ Կենտրոնական բանկը կդադարեցնի Քրդստան օտարերկրյա արժույթի բոլոր փոխանցումները: Երեքշաբթի Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել քրդական շրջանի հետ բոլոր ֆինանսական գործողությունների սառեցմանը:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ